ԱՄՆ դեսպանությունը հորդորում է վիզայի խարդախություններին չտրվել․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

ամնդեսպանություն

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Այս պահին վիզայի հարցազրույցի հերթագրման համար սպասելաժամանակն արդեն մեկ տարուց պակաս է, իսկ առաջիկա ամիսներին ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը կեռապատկի սպասարկման ծավալները, ինչն էլ թույլ կտա առավել կրճատել սպասելաժամանակը»։ 

Դեսպանության հաղորդագրության մեջ նշվում է․ «Թյուրընկալումներից խուսափելու համար ուզում ենք հիշեցնել, որ ԱՄՆ դեսպանությունը չի գործակցում որևէ տուրիստական ընկերության հետ։ Վիզայի խարդախություններին մի՛ տրվեք»։ 

 

--00—ՍՊ