Թուրքիայում 7,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

turkey

Քիչ առաջ Թուրքիայի արևելյան շրջանում 7,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել:

Ցնցումները տեղի են ունեցել Էլբիստանում՝ Քահրամանմարաշից 3 կմ հեռավորության վրա։

Տեղի բնակիչները հայտնում են նաև ստորգետնյա ցնցումների մասին, որոնք զգացել են Անկարայում, Ալանիայում եւ այլ շրջաններում: Նորից շենքեր են փլուզվել։
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ 

--00—ՍՊ