Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամը Տավուշի ֆերմերներին նվիրաբերել է 200.000 պտղատու ծառերի տնկիներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

329681941_501693982129195_1409039266451704044_n

 

Վերջերս Ֆրանսիայի Հայաստան հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են իրենց կողմից հիմնադրած Լուսաձորի ֆերմա (Տավուշի մարզ): Այստեղ գործող պանրի գործարանում աշխատում է շուրջ 30 հոգի, իսկ ֆերմայի բարիքներից օգտվում է ավելի քան 8000 ընտանիք:

Հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցել են պանրի պատրաստման գործընթացին, ծանոթացել են ռուսական շուկայում հաջողությամբ իրացվող արտադրատեսակներին, այցելել են ջերմոցներ և պտղատու այգիներ, ինչպես նաև քննարկումներ ունեցել գյուղատնտեսների հետ։

Նշենք, որ Ֆրանսիայի Հայաստան հիմնադրամը Հիմնատավուշ զարգացման հիմնադրամի հետ համատեղ գործունեության ընթացքում Տավուշի մարզի 17 գյուղերի ֆերմերներին նվիրաբերել է ավելի քան 200,000 պտղատու ծառերի տնկիներ:

 

--00—ՅՄ