Իմ ցավակցություններն եմ հայտնում Թուրքիային և Սիրիային անմեղ մարդկանց կորստի կապակցությամբ․ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

վահագն-խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել այսօր Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապացկությամբ։ նա այդ մասին գրել է  թվիթերյան իր էջում․

«Իմ ցավակցություններն եմ հայտնում Թուրքիային և Սիրիային ավերիչ երկրաշարժից հետո ողբերգական հետևանքների ու անմեղ մարդկանց կորստի կապակցությամբ։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»։ 

 

--00—ՍՊ