Ալիևը ցավակցել է Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

kjnhfsad.thumb_

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի և ավերածությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 912 մարդ, վիրավորվել՝ 5385:

--00—ՅՄ