Վրաստանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել թուրք ժողովրդին. Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

garibashvili

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր Twitter-յան միկրոբլոգում իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայի նախագահին՝ տեղի ունեցած երկրաշարժի և տուժածների կապակցությամբ․ 

«Ես իմ խորին զորակցությունն եմ հայտնում Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը՝ Կահրամանմարաշի ավերիչ երկրաշարժից տուժածներին։

Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Մենք կանգնած ենք թուրք ժողովրդի կողքին և պատրաստ ենք ձեզ ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն»,- գրել է Ղարիբաշվիլին։

--00—ՍՊ