Արագածոտնի մարզպետի տեղակալը հայհոյել ու սպառնացել է սպանել զինվորականին. «Aravot.am»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

1

Հունվարի 12-ին Արարատի մարզի բնակիչ Ա. Ավետիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ դեկտեմբերի 27-ին՝ 19։20-ի սահմանում, գտնվելով Գեղարքունիքի մարզի «Կարմիրի» դիրքեր կոչվող վայրում, գումարային հարցերի շուրջ զանգահարել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանին, որն էլ իրեն հայհոյել և սպառնացել է, որ կսպանի, հայտնում է Aravot.am-ը։

Աղբյուրը նաև հայտնում է, որ Ավետիսյանը զինվորական է, վերջին տարիներին ընտանիքով բնակվում է Երևանում:

Էդգար Փարվանյանը Aravot.am-ին հայտնել է, որ ճանաչում է նշված անձին, սակայն նրա հետ գումարային հարցեր չունի. «Իհարկե, ճանաչում եմ, բայց ձեր կողմից հիշատակված նման դեպքեր, արտահայտություններ չեն եղել: Արսենն այնքան բաներ է գրում, էնքան սուտ բաներ է ասում: Արսենն ավելի վատ բաներ է ասել: Գումարային հարցեր չկան, նման բան չկա, մենք իրար հետ պարտք ու պահանջ չունենք»:

Հիշեցնենք, որ Էդգար Փարվանյանին է վերագրվում նաեւ Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող 1 հեկտար արոտավայրի վրա ապօրինի արևային կայան կառուցելը, նախկին «Գորգ-Ֆաբրիկայի» շենքի յուրացումը եւ այլն:

--00—ԼՄ