ԱՆ տեղակալն ու Գլխավոր հարկադիր կատարողը ՀԿԱԾ ղեղեկավար կազմին են ներկայացրել նոր տեղակալներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

ԱՆ

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ու Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը ներկայացրել են Ծառայության ղեկավարի նորանշանակ տեղակալներ Վահե Մովսիսյանին և Հրանտ Աբազյանին։ Հաղորդում են նախարարությունից։ 

Շնորհավորելով նորանշանակ տեղակալներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նրանց երկարամյա փորձն ու ներուժը կնպաստեն Ծառայության հետագա զարգացմանն ու արդյունավետության ապահովմանը։

Լևոն Բալյանը նշել է, որ նրանցից սպասելիքները մեծ են Ծառայության բարեփոխումների իրականացման ճանապարհին։

Գլխավոր հարկադիր կատարողը ևս շնորհավորել է նորանշանակ տեղակալներին՝ կարևորել նրանց փորձը հարկադիր կատարման ոլորտում, անցած ճանապարհն ու դրսևորած վարքագիծը և հույս հայտնել, որ վերջիններիս ամրակցված բաժինների համակարգումը կիրականացնեն ըստ պատշաճի՝ ապահովելով բաժինների արդյունավետ ու համակարգված աշխատանքը։

--00—ՍՊ