Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 1000-ը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

turkeyearthquake

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի: Հաղորդում է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը։ 

Նշենք, որ EMSC-ի սեյսմոլոգները ավելի վաղ 7,7 մագնիտուդով երկրաշարժ էին գրանցել Թուրքիայի կենտրոնական տարածքում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Թուրքիայի Գազիանթեփից 27 կմ հեռավորության վրա՝ ավելի քան 1 մլն բնակչությամբ քաղաքում։ 

--00—ՍՊ