Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոն՝ էժանացել․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

դոլար-եվրո-4.jpg

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 6-ին, կազմել է 396.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 426.96 դրամ (նվազել է 6.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 477.05 դրամ (նվազել է 8.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.61 դրամ (նվազել է 0.02 դրամով):

--00—ԼՄ