Երևանյան մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

8dee59ac-0911-4541-979d-d86570c95541.jpg

Փետրվարի 6-ին, ժամը 17:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի 13/3 հասցեում գտնվող մանկապարտեզում:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:

--00—ԶՀ