Ջո Բայդենը հրահանգել է օգնություն տրամադրել Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

f58ba492fab11df2a29974fc7b80e069

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է փետրվարի 6-ին Թուրքիայում գրանցված երկրաշարժերի հետևանքների հաղթահարման հարցում օգնություն տրամադրել Թուրքիային:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայդենը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով մարդկային կորուստների և ավերածությունների լուրից: Ես հանձնարարել եմ իմ թիմին ուշադիր հետևել իրավիճակին՝ համաձայնեցնելով Թուրքիայի հետ և շարունակել ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,-նշել ԱՄՆ նախագահը:

--00—ՅՄ