Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ, Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

տ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Հովհաննիսյանի, մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ գրավով ազատ արձակելու վերաբերյալ նրա փաստաբանների խմբի հատուկ վերանայման բողոքը: Այս մասին 24News-ին ասաց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն ասաց, որ վճռաբեկ բողոք են ներկայացնելու։

Տոնոյանը մեղադրյալ է «Անորակ հրթիռների» գործով։ Նույն քրեական վարույթի շրջանակներում մեղադրյաեր են նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո)։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ