Ռուսաստանը Հայաստանից ուզում է այն, ինչ Փաշինյանը ստորագրել է, արևմտամետները պատրանք են քարոզում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Ռուսաստանը Հայաստանից ուզում է այն, ինչ Փաշինյանը ստորագրել է, արևմտամետները պատրանք են քարոզում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանցի համոզմամբ, Փաշինյանը փուռն է տալիս Ղարաբաղը, իսկ իշխանության այսօրվա քաղաքականությունն ընդհանրապես կապ չունի նրանց նախընտրական ծրագրի հետ, որտեղ խոսում էին Արցախի ինքնորոշման մասին։ Այդ իսկ պատճառով, ըստ Սուրենյանցի, Փաշինյանը պետք է հրաժարական տա։

Բանախոսի կարծիքով, Փաշինյանը դրսի ու աշխարհի համար մարիոնետ է, իսկ ՀՀ-ն՝ ֆուտբոլի գնդակ, որին աշխարհաքաղաքական կենտրոններն այս ու այն կողմ են տշում։ Նրա պնդմամբ, Փաշինյանը տապալել է երեք բանակցային հարթակ, ավելին՝ նա չգնաց Բրյուսել, քանի որ կարծում էր, թե Մակրոնն իրեն որդեգրել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ