Էրդողանական վարչախումբը հսկայական ներքաղաքական և արտաքին քաղաքական իմիջային կորուստներ է կրում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News     

s

Թուրքիայում աղետալի երկրաշարժի հետևանքով ի հայտ եկած հումանիտար աղետի խորապատկերին էրդողանական վարչախումբը հսկայական, կարծում եմ՝ որոշ դեպքերում անդառնալի, ներքաղաքական և արտաքին քաղաքական իմիջային կորուստներ է կրում։ Տելեգրամյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Անշեղորեն և հանդուգն կերպով իր բոլոր խնդիրները լուծող էրդողանական Թուրքիայի քարոզչական առասպելը հօդս են ցնդեցնում պետության կողմից անհուսության և անօգնական վիճակի մատնված՝ Թուրքիայի հասարակ քաղաքացիների անձնական ողբերգությունների կադրերը։

Հաշվի առնելով այն, որ մեզանում հաճախ նման դեպքերում թյուրընկալում է առաջանում, թե, իբր, «վերջ, Թուրքիան այլևս չեզոքացված է», պետք է նշեմ, որ նման մոտեցումը լրջմիտ չի կարող համարվել, և էրդողանական Թուրքիան հենց այս պահին էլ սրանով հանդերձ խիստ վտանգավոր թշնամի է ուստի պատրանքներին տրվել չի կարելի»,- գրել է նա։ 
 

--00—ՍՊ