Շիրակի մարզի բոլոր տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք է․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

նկար

Շիրակի մարզի բոլոր տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք է, հայտնում է Շիրակի մարզպետարանը։

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Որոշ հատվածներում երթևեկամասի վրա մերկասառույց կա։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է թվով 19 միավոր տեխնիկա։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

--00—ԼՄ