Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու կարիք չկա․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

նկար

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու կարիք չկա։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը։

Ըստ նրա՝ և՛ Բաքուն, և՛ Երևանը համաձայն են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում ամրագրված՝ ԼՂՀ-ի աշխատանքի եղանակներին և աջակցում են դրան։

«Ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, ինչը առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության համատեքստում»,-ասել է նա։

--00—ԼՄ