Մոսկվայի հետ հարաբերությունները ճգնաժամային անվանելը երևի թե չափազանց ուռճացված կլինի․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

նկար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորվաթ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե արդյոք Մոսկվայի հետ հարաբերություններում ճգնաժամ կա, պատասխանել է, որ նման ձևակերպումը ուռճացված է։

«Դրանք ճգնաժամ անվանելը երևի թե չափազանց ուռճացված կլինի, մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ։ Քննարկում ենք բազմահարց օրակարգի բոլոր հարցերը», - ասել է Միրզոյանը։

--00—ԼՄ