Ցավում եմ Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարդկային մեծաթիվ զոհերի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

l-KEPQnYjed2.jpg

Ցավում եմ Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մարդկային մեծաթիվ զոհերի համար, որոնց թվում նաև մեր հայրենակիցներն են: Այս մասին հայտարարել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Շուրջ 35 տարի առաջ՝ Սպիտակի երկրաշարժի օրերին, մենք ինքներս ենք անցել այդ արհավիրքի միջով, զգացել թե՛ ծանրագույն կորստի ցավը, թե՛ մեզ մեկնված օգնության ձեռքերի ջերմությունը»,-ասել է նա:

--00—ԶՀ