Աշտարակի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող հրազեն ու փամփուշտներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Աշտարակի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կոշ գյուղում բնակվող մի երիտասարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Ստացված տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։

Փետրվարի 1-ին իրավապահները Կոշում հայտնաբերեցին, ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխեցին 27-ամյա մի երիտասարդի։

Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ձերբակալվածի մեքենայի խուզարկությամբ բեռնախցիկում հայտնաբերվեց հրազեն:

Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեցին փամփուշտներ։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։

--00—ԼՄ