Ամերիաբանկն ամփոփեց Visa-ի հետ համատեղ արշավը. Հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթողը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Փետրվարի 7-ին ամփոփվեց Ամերիաբանկի և Visa-ի համատեղ արշավը` նվիրված Google Pay-ի ու բանկի նոր` MyAmeria հավելվածի մեկնարկին: Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում կայացած ուղիղ եթերի ժամանակ պատահականության սկզբունքով որոշվեց խաղարկության մրցանակի` Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթող կտրոնը` 14622:

Խաղարկությանը մասնակցելու համար Ամերիաբանկի հաճախորդները պետք է Google Pay-ին կցված իրենց Visa քարտերով կատարեին նվազագույնը 7000 ՀՀ դրամի գործարք և լինեին MyAmeria-ի օգտատեր: Արդյունքում խաղարկությանը մասնակցեց մոտ 20.000 կտրոն:
«Ամերիաբանկի արշավն իրենից ներկայացնում էր տեխնոլոգիական նորարարությունների հիանալի սիմբիոզ: Մի կողմից դա բանկի նոր բջջային հավելվածի, մյուս կողմից` արագ և հուսալի վճարման մեթոդի հանրայնացումն էր: Այդ պատճառով, բնականաբար, այն շատ էր տարբերվում շուկայում իրականացվող մյուս արշավներից»,- ասում է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

«2023-ին ևս բազմաթիվ անակնկալներ են սպասվում մեր հաճախորդներին, մասնավորապես MyAmeria-ի մեր սիրելի օգտատերերին, այնպես որ սպասեք մեր նոր պրոդուկտներին, որոնք որ շատ շուտով կազդարարենք ձեզ համար»,- նշում է Ամերիաբանկի Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը:

Ամերիաբանկի և Visa-ի համատեղ արշավի մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԱՊ