Լեռնային Արցախն ընկերական խաղում հաղթել է Արարատ-2-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

329813059_565202142201041_4067459625853742269_n-750x375

Փետրվարի 8-ին Ձորաղբյուրի մարզաբազայում «Արարատ-2»-ը ստուգողական հանդիպում է անցկացրել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Լեռնային Արցախի» հետ և 1:2 հաշվով պարտություն է կրել: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Երևանյան թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Գևորգ Մխիթարյանը: Նա դիպուկ է իրացրել 11 մետրանոցը:

Հիշեցնենք, որ «Արարատ-2»-ը Հայաստանի Առաջին խմբի առաջնության առաջատարն է, իսկ «Լեռնային Արցախը» ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 20 խաղից հետո վաստակած 21 միավորով:

--00—ՅՄ