ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն պետք է ավելին անեն Արցախի համար, հատկապես՝ հիմա․ ֆրանսիացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

s

Մենք ակնկալում ենք ՄԱԿ-ի գործակալությունների ներկայությունն Արցախում և Բերձորի միջանցքում, հատկապես հիմա,- ասում է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։ Ըստ Լուազոյի՝ ԵՄ-ն չափազանց հեռացել է հակամարտությունից․

«Այժմ, երբ գոյություն ունի հումանիտար ճգնաժամ, իսկ Ռուսաստանը բավարար պաշտպանություն չի ապահովում Արցախի բնակչության համար, ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն պետք է ավելին անեն»։ 

«Մենք նայում ենք փաստերին և լսում հայտարարություններ։ Փաստն այն է, որ չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը՝ շրջափակումը շարունակվում է արդեն ավելի քան 50 օր։ Եթե Մոսկվան ցանկանար կանգնեցնել դա, նա արդեն կաներ դա»,- նշել է նա։

 

--00—ՍՊ