Սիրիայում երկրաշարժի պատճառով շուրջ 300 հազար մարդ լքել են իրենց տները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

․

Ավելի քան 298 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները:

Սիրիայի շրջակա միջավայրի նախարար Հուսեյն Մախլուֆի խոսքով ՝ տեղահանվածների համար բացվել է 180 ապաստարան։

--00--ԱԲ