Սիրիան շնորհակալություն է հայտնում Հայաստանին՝ երկրաշարժից հետո ցուցաբերած օգնության համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

330136091_678863390652906_8893978825125661205_n

Սիրիան իր երախտագիտությունն է հայտնում մի շարք երկրների, որոնք երկրաշարժից հետո օգնություն են ցուցաբերել սիրիացի ժողովրդին։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի պահպանության նախարար Հուսեյն Մախլուֆը Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Al Ekhbariya» հեռուստաալիքը։

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում այն ​​երկրներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել սիրիացի ժողովրդի աջակցության գործում, այդ թվում՝ Իրաքին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Իրանին, Ռուսաստանին, Ալժիրին, Եգիպտոսին, Պակիստանին, Հայաստանին, Օմանին, Կուբային, Վենեսուելային և Բելառուսին»,-ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փրկարարական ջոկատներ է ուղարկվել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

--00—ՅՄ