Հույսներս դրել ենք երկրաշարժի վրա, ուրախանում ենք ու չենք պատրաստվում պատերազմի. Վովա Վարդանով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Հույսներս դրել ենք երկրաշարժի վրա, ուրախանում ենք ու չենք պատրաստվում պատերազմի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «ՈՄԱ» լեռնահրաձգային գումարտակի հրամանատար Վովա Վարդանովը։

Վարդանովի համոզմամբ, կարելի է ուրախանալ մեր կրակոցից մարտադաշտում տասնյակ հազարավոր սպանված թուրքերի համար, բայց ոչ երբեք՝ երկրաշարժի։ Ըստ Վարդանովի՝ 1915-ին ցեղասպանված հայ ժողովուրդը չէր հասկանա, եթե Հայաստանն այն ժամանակ օգնություն ցուցաբերեր Թուրքիային։

Խոսելով բանակում իրականացվող ռեֆորմների մասին՝ Վարդանովը նշեց, որ չի կարելի ասել, թե փոփոխություններ չկան, բայց մեծ ռեֆորմներ չեն նշմարվում, քանի որ քառակուսի գլուխներն ի վիճակի չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ