Անկուշտ թշնամին ոչ մի կերպ չի գնահատում իր բարեկամ Նիկոլի ջանքերը․ Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

artakzaqaryan

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Սիրո, հանդուրժողականության, թավիշի մեջ թաղված ՀՀ իշխանությունները չափից դուրս բարեգութ են հայ ժողովրդի թշնամիների նկատմամբ: Այդքան մեծ հոգատարություն և կամեցողություն, որ ցուցաբերում են Հայաստանի իշխանությունները մեր թշնամիներին` ուրիշ ոչ մի տեղ չկա:

Այնինչ անկուշտ թշնամին ոչ մի կերպ չի գնահատում իր բարեկամ Նիկոլի ջանքերը: Շատ երախտամոռ ու անկուշտ դուրս եկան: Խեղճ Նիկոլն ուզում է ամեն ինչ տա, որ հանգիստ վայելի իր մի կերպ գոյատևող երևանյան իշխանությունը: Բայց թշնամին դա էլ է շատ համարում Նիկոլի համար:

Գազն ի՞նչ է, որ ձմեռվա կեսին, թշնամին նույնիսկ չի թողնում, որ մատակարարեն Արցախի բնակչությանը: Նիկոլը անբողջ Քաշաթաղը նվիրեց թշնամուն, իսկ այդ սրիկաները անգամ հայկական գազի մատակարարումը չեն թողնում հասնի իր օրինական սպառողներին: Տպավորություն է ստղծվել, որ իշխանության գալուց առաջ Նիկոլը մինչև վերջ լավ չի հասկացել, թե ի՞նչեր են ուզելու իրենից իր «կիրթ» բարեկամները:

Լավ բան չստացվեց: Թուրքերը Նիկոլին են խաբում, Նիկոլն էլ հավատալով նրանց` գալիս մեր խեղճ ժողովրդին է խաբում: Արդյունքում` ոչ խաղաղության օրակարգ կա, ոչ հանգիստ կյանք, ոչ անվտանգ ապագա, ոչ էլ Արցախի հետ Հայաստանը կապող միջանցք: Թշնամին նույնիսկ խաբել է Նիկոլին և օկուպացրել է Հայաստանի տարածքները:

Ու այսքան խաբվելուց ու տուժվելուց հետո, Նիկոլի լեգենդար «արտգործնախարար» Արոն, այսօր ասում է «...Չնայած Հայաստանի բոլոր ջանքերին` (այսինքն հոգուտ թշնամու ամեն ինչ անելուն) իրավիճակը տարածաշրջանում մնում է լարված, նոր թեժացման հավանականություն է զգացվում»:

Այսքանից հետո` ինձ մնում է հիշեցնել հետևյալը. «Бог против вас, потому что он ненавидит идиотов»»։ 

--00—ՍՊ