ՀՀ–ում ԵՄ առաքելությունն աշխատանքը կսկսի փետրվարի 20-ից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

եմառաքելություն

Հայաստանում ԵՄ առաքելությունը կսկսի աշխատանքը փետրվարի 20-ից, որի կազմում կլինեն 8 ժանդարմներ Ֆրանսիայից։ CivilNet-ին հայտնել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն:

«Ես այդ օրը ներկա կլինեմ Հայաստանում։ Ես ողջունում եմ առաքելությանը Հայաստանի աջակցությունը և համագործակցությունը»,–ասել է Լուազոն։

Նրա խոսքով` առաքելությունը լինելու է ԵՄ «աչքերն ու ականջները տեղում», և դրա առկայությունը պետք է զսպի նոր հարձակումները:

Պատգամավորը հույս է հայտնել, որ Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցի առաքելության հետ։

--00—ՍՊ