Արթուր Սարգսյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի եռակի չեմպիոն է դարձել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

sport

Ուֆայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունում Արթուր Սարգսյանը հաղթել է մինչև 97 կգ քաշային կարգում:

24-ամյա Սարգսյանը եզրափակչում հաղթել է Ալեքսանդր Գոլովինին և երկրորդ անգամ պաշտպանել Երկրի չեմպիոնի տիտղոսը:

Բրոնզը կիսել են Աստեմիր Տենովը և Նիկիտա Մելնիկովը։

Նշենք, որ 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալը նվաճել է Արթուր Պետրոսյանը: Նա կիսել է երրորդ տեղը Խուսինբոյ Արիսլանբեկովի հետ

Արթուր Սարգսյանը ծնվել է 1998թ. մարտի 13-ին Տվերի մարզի Կիմրի քաղաքում: Նա հունահռոմեական ոճի ռուսաստանցի ըմբիշ է, Ռուսաստանի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր, միջազգային կարգի Ռուսաստանի սպորտի վարպետ: Հանդես է գալիս մինչև 97 կգ քաշային կարգում: Սկսել է ըմբշամարտով զբաղվել Կիմրիում, որտեղ նրա մարզիչը Սամվել Պետրոսյանն էր: Այնուհետեւ Սարգսյանը տեղափոխվել է Տվեր, որտեղ նրան սկսել է մարզել Ռուսլան Յուսուֆովը։

 

--00—ՍՊ