Սամվել Ալեքսանյանի կինը ընտրվել է Հայ-ռուսական գործարար խորհրդի համանախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

vahan

Այսօր ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդը, որի համանախագահ Հայաստանի կողմից ընտրվել է «Երևան սիթի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Շողերինա Մկրտչյանը, իսկ Ռուսաստանի կողմից՝ «Wildberries» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկը։ Հաղորդում է ՀՀ Էկոնոմիկայի նախաար Վահան Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ խորհուրդը ստեղծվել է գործարար ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնման ու դիվերսիֆիկացման, երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների վերլուծության և խոչընդոտների վերացման, համատեղ հանդիպումների ու կոնֆերանսների միջոցով երկխոսության խորացման նպատակով։

 

--00—ՍՊ