Թուրքական «բայրաքթարներն» են սպանել մեր երեխաներին․ ով սա չի գիտակցում, կամ հիմար է,կամ թուրքի շպիոն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

sharmazanov

Թուրքիան Ադրբեջանի հովանավորն է։ Ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․

«Թուրքիան վերջին Արցախյան պատերազմում պատերազմել է մեր դեմ։

Թուրքական «բայրաքթարներն» են սպանել մեր երեխաներին։

Թուրքիան է Շուշիի հռչակագիր կնքել Ադրբեջանի հետ։

Թուրքիան է արդարացնում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի 150 քառ.կմ օկուպացումը։

Թուրքիան ՀՀ ,Արցախի ու հայ ազգի սպառնալիքն է։

Ով սա չի գիտակցում կամ հիմար է,կամ հիվանդ է,կամ դավաճան է,կամ էլ թուրքի շպիոն է։

Դատեք ինքներդ»,- գրել է նա։

--00—ՍՊ