Եկատերինբուրգում հրշեջներն այրվող տնից երկու կատուների են դուրս բերել և օգնություն ցուցաբերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

․

Եկատերինբուրգում հրշեջներն այրվող տնից երկու կատուների են դուրս բերել եւ նրանց առաջին օգնություն ցուցաբերել։ Այս մասին հայտնել է ԱԻՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը։

Փրկարարները պարզել են, որ 30 ք/մ տարածքով բնակելի առանձնատուն է այրվում, հրդեհը հասել է ներքին հարդարմանը եւ տանիքին։

«Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հրշեջները փրկել են երկու կատուների։ Փրկարարները ձագերին դուրս են բերել փողոց եւ առաջին բուժօգնություն են ցուցաբերել»,- ասվում է հայտարարության մեջ։

Հրդեհը մարվել է տեղական ժամանակով ժամը 15:05-ին, տուժածներ չկան։

--00--ԱՀ