Մարալիկի կարի արտադրամասի բամբակի պահեստում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

հրդեհ

Փետրվարի 9-ին՝ ժամը 05։42-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի կարի արտադրամասի բամբակի պահեստում հրդեհ է բռնկվել։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ  դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։15-ին։

--00—ԼՄ