Պատերազմի հետևանքով քաղաքացու կրած 400.000 դրամի գույքային վնասը փոխհատուցվել է․ ԱՀ դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

149748_v1_thumb_v1.thumb (1).png

07.02.2022թ. ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեից ԱՀ դատախազությանը հաղորդվել էր, որ «2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության միջոցառման» շրջանակներում քաղաքացի Է.Խ.-ի կողմից տեղեկություններ էին ներկայացվել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե պատերազմի հետևանքով 400.000 դրամի չափով գույքային վնաս կրելու վերաբերյալ, որի հիման վրա կազմված հայտի քննարկման արդյունքում համապատասխան պետական հանձնաժողովի որոշման հիման վրա Է.Խ.-ին տրվել է 4.000.000 դրամի չափով դրամական աջակցություն:

Նկարագրված դեպքի հանգամանքները և պատճառները պարզելու համար հիշյալ հաղորդումը ԱՀ դատախազության կողմից ուղարկվել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

--00—ԶՀ