Ի՞նչ եք ուզում, 90 մլն-անոց Թուրքիայի վրա՞ հարձակվենք, մեր «յորղանի գյորա» պետք է հարցը լուծենք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը նիստի ժամանակ անդրադարձել է երկրաշարժի զոհերի կապակցությամբ Թուրքիային ցավակցելու և այնտեղ փրկրարաներ ու հումանիտար օգնություն ուղարկելու՝ ՀՀ իշխանության որոշմանը, որն ընդդիմությունը միանշանակ չի ընդունել։

«Երբ որ դուք ասում եք՝ Թուրքիան թշնամի՞ է, թե՞ թշնամի չէ։ Երեկ պարոն Ռուբինյանն ասաց՝ իհարկե, էն գործողությունները ու էն իրավիճակը, որը կա, դա թշնամական վերաբերմունք է։

Լավ, բա ի՞նչ անենք։ Ստամբուլը արյան ծով սարքելու երգերով, կենացներով, մենք մեր գլուխը գովալով, ձև անելով, որ մենք, դե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, գիտե՞ք՝ մենք մնացածից ինչքան լավն ենք․․․

Լավ, ընդունում եմ, իհարկե, թշնամական է, երկրորդ կարծիք չի կարող լինել։ Բա ի՞նչ անենք․ հավաքվենք, էթանք, հարձակվենք 90 միլիոնանոց Թուրքիայի վրա և ․․․ ուզում եմ հասկանալ՝ ձեր տարբերակը ո՞րն է։

Երբ  որ դու ունես խնդիր, դու էդ խնդիրը պետք է լուծես։ Մեր նպատակն էդ խնդիրը լուծելն է մեր յորղանի գյորա»,-ասել է Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ