Ադրբեջանը 7 անգամ փակել է ԼՂ-ի գազամատակարարումը, հասունանում է բնապահպանական աղետ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Երեկ Ադրբեջանը կրկին փակել է Լեռնային Ղարաբաղի գազմատակարարման խողովակը, մինչդեռ գազամատակարարումը վերականգնվել էր 1 օր առաջ։ Դեկտեմբերի 12-ից ի վեր Բաքուն 7 անգամ փակել է ԼՂ-ի գազամատակարարումը, հասունանում է բնապահպանական աղետ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գազի մատակարարման ընթացքում տեղի են ունենում այլ իրադարձություններ․ գազի մատակարարումը կարող է լինել 50, 70 տոկոս, այնուհետև իջնել՝ հասնելով 10 տոկոսի։ Սա, իհարկե, արդեն չակերտավոր «բնապահպանները» չեն, այլ պետականորեն իրականացվող գործողություն է»,- ընդգծեց գործադրի ղեկավարը՝ հավելելով, որ այս իրավիճակը ԼՂ-ում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների, Բաքուն արգելափակել է նաև էլեկտրաէներգիայի մատակարարումը։

--00—ԱՊ