Նիկոլն այլեւս չի կարող խաղալ բարձրաստիճան ոստիկանների հակասությունների վրա․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

նփ

«Իրավունք» թերթը գրում է. «Նորանշանակ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եւ իր ենթակա պարեկների ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանի ջրերը մի առվով չեն գնում: Վերջինս ցուցադրաբար չի ենթարկվում իր ղեկավար հանդիսացող ՆԳ նախարարին:

Այդ տարաձայնությունները հասել են նրան, որ Նիկոլի առջեւ խնդիր է ծագել երկուսից մեկին ՆԳ համակարգից տեղափոխելու վերաբերյալ: Սակայն Նիկոլը սարսափելի վախենում է իր անձի համար եւ մինչ այսօր փորձում էր այս երկու անձերի միջեւ հակասությունը օգտագործել իր հանդեպ որեւէ խռովությունը կամ դավաճանությունը կանխելու համար: Բայց հակասությունները հասել են այն մակարդակի, որ այլեւս այսպես շարունակվել չի կարող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

--00—ՍՊ