Բաքվի վարչախումբն անհանգստացած է, որ հատկապես Թավրիզում են հնչել հակաադրբեջանական կոչեր․ իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

վարդան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Բաքվի բարբարոսական վարչախումբն անհանգստացած է, որ Իրանում տոնական քայլերթերի ժամանակ հենց Ատրպատականի քաղաքներում և հատկապես Թավրիզում են հնչել հակաադրբեջանական կոչեր, և որ ես հանրայնացրել եմ այդ հանգամանքը տելեգրամյան իմ ալիքով։

Որքան էլ Բաքվի բռնապետական վարչախումբը փորձի, իբր, չտեսնելու տալ փաստերը և շարունակի խոսել Իրանում ինչ-որ «ադրբեջանական սփյուռքի» մասին, հենց ատրպատականցիներն են կազմում հանուն Իրանի փառքի և հզորության այժմ այդ վարչախմբի դեմ նաև քարոզչական տիրույթում աշխատող իրանցիների զգալի մասը»։ 

 

--00—ՍՊ