Նազիկ Ավդալյանը հնարավոր է ընդգրկվի ԵԱ-ի մրցավարական կազմում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

1030581

«40 տարի առաջ՝ 1983 թվականին, Երևանում պետք է կայանար ծանրամարտի աշխարհի առաջնությունը. Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կառուցվել էր նաև այդ նպատակով: Ցավոք,այդ ժամանակ չստացվեց դա իրականացնել և Հայաստանում այլևս երբեք այդ կարգի մրցում չկազմակերպվեց»,- ArmSport-ի հետ զրույցում պատմում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

2023 թվականի գարնանը Հայաստանն ի վերջո խոշոր միջազգային մրցաշար կընդունի ծանրամարտից:  Ապրիլի 15-ից 23-ը Երևանում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը  նաև վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնում՝ Եվրոպայի առաջնությանը կմասնակցենք ուժեղագույն կազմով, իսկ մեդալային հաշվարկով գոնե լավագույն եռյակում կլինենք. «Բնական է՝ կմասնակցենք մեր ուժեղագույն կազմով: Տանն ենք մասնակցում և բերկրանքի պահեր պարգևելը մեր խնդիրն է լինելու: Ամեն ինչ պետք է անենք, որ ուրախացնենք երկրպագուներին: Առավել քան վստահ եմ, որ Հայաստանը մեդալային հաշվարկով գոնե լավագույն եռյակում կլինի»:

Կարեն Գիլոյանի խոսքով՝ ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությունում իրեն, հնարավոր է, փորձի բոլորովին նոր կարգավիճակում՝ աշխատելով որպես մրցավար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ