Խաղաղապահները մարդասիրական բեռներով ևս երկու շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ

ԵՐԵՎԱՆՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

artsakh

Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռներով ևս երկու շարասյուն են ուղեկցել Հայաստանից դեպի Ստեփանակերտ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: 

«Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։ Ապահովվել է հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորակազմի երկու ավտոշարասյուների ուղեկցումը Գորիս–Ստեփանակերտ երթուղով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նրանք նաև պարենային փաթեթներ են բաժանել Ստեփանակերտի բազմազավակ, հաշմանդամ երեխաներ ունեցող և Հայրենական մեծ պատերազմի վետերանների ընտանիքներին։

--00—ՍՊ