Մյունխենում տեղի է ունենալու Փաշինյան-Բլինքեն-Ալիև եռակողմ հանդիպում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

1104440

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ և մասնակցությամբ հանդիպելու են Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք՝ վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերին, Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։

--00—ՅՄ