Չէր կարելի բանը հասցնել այնտեղ, որ թշնամի երկրի ղեկավարը հայ ժողովրդին անվաներ կապիտուլացված

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

արտակ

«Ալիևը ղալաթ է անում, երբ հայ ժողովրդի խաբված ու մոլորված հատվածին անվանում է կապիտուլյանտ»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Ըստ Ալիևի` 2021թ.-ին վերընտրելով Նիկոլին, հայ ժողովուրդն ընդունել է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն ակտը: Ալիևը ղալաթ է անում, երբ հայ ժողովրդի խաբված ու մոլորված հատվածին անվանում է կապիտուլյանտ:

Իսկ խաբվածները, մոլորվածներն ու հատկապես մեծամասնություն կազմող անտարբերները պետք է վերջապես գիտակցեն տեղի ունեցած աղետը և այլևս նման անպատասխանատու կերպով չմոտենան իշխանություն ձևավորելու հարցին»,- գրել է նա։

Զաքարյանի խոսքով՝ չէր կարելի թույլ տալ բանը հասներ այնտեղ, որ թշնամի երկրի ղեկավարը, մի խումբ դավադիր կապիտուլյանտների պատճառով, մի ամբողջ ժողովրդի անվանի կապիտուլյացված․ «Ընդամենը պետք էր 2021թ-ին ժողովուրդն ուղղեր 2018թ. ամբոխի գործած սխալը: Յուրաքանչյուր հայ` սխալներն ուղղելու իր վճռական քայլը պետք է անի` ընդդիմությունից սկսած:

Հ.Գ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ գրված չէ, որ իշխանությունը պատկանում է թուրքերին: ՀՀ Սահամանադրության համաձայն` իշխանությունը պատկանում է ժողովրդին և այն պետք է վերադարձնել իր օրինական տիրոջը: Սա է Հայաստանի Հանրապետություն ունենալու միակ եղանակը»։ 

 

--00—ՍՊ