Արցախում փետրվարի 20-ից կվերսկսվի ուսումնական գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
 

արցախ գազ

 

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 20-ից կվերսկսվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և  1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը, որը կասեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով»։ 

--00—ՍՊ