Հելսինկիում ընդունված բանաձևը կոչ է անում Բաքվին՝ բացել միջանցքը և ազատ արձակել ռազմագերիներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

աա

ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը գրում է․

 «Հելսինկիում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում միաձայն ընդունվեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև։

Ֆրանսիայի հանրապետական մեր գործընկերների հետ համատեղ ներկայացված բանաձևը կոչ է անում անհապաղ բացել միջանցքը և դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։

Այն նաև կոչ է անում Եվրամիության անդամ երկրներին ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներով և դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավումը` Ադրբեջանի կողմից կրկնվող ռազմական ագրեսիաներին պատշաճ կերպով արձագանքելու նպատակով:

Բանաձևն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ և չունի ռազմական լուծում։

Այն հակամարտության կարգավորման համար հղում է անում Հելսինկյան եզրափակիչ ակտին, ներառյալ Արցախի ինքնորոշման իրավունքը։

Շարունակում ենք աշխատել մեր միջազգային գործընկերների հետ՝ ի շահ Հայաստանի։»։

--00—ԱՊ