Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը Mercedes Sprinter-ով կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

վթար

Կոտայքի մարզում, փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 12։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Արմեն Ստեփանյանը Եղվարդ–Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Հովսեփ Ա․-ի կողմից ЗИЛ  մակնիշի բեռնատարի կողմից Mercedes-ի  վարորդի համար վթարայի իրավիճակ ստեղծելը։

ЗИЛ-ի վարորդը դեպքի վայրից չի հեռացել։

Վթարի փաստով՝ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ը հաշվառված է Երևանում գործող «ԲԵԼԼԱ ՎԻՏԱ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։
 

--00—ՍՊ