Ավերիչ երկրաշարժ, սպասվող հետևանքներ ի՞նչ քաղաքական ցնցումներ կլինեն Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Screenshot 2023-02-22 140836

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից (Էպիկենտրոն՝ պատմ. Մարաշ) մինչ օրս գրանցվել է ավելի քան 3000 հետցնցում: Սպասվող քաղաքական ցնցումները կարող են էլ ավելի ուժեղ լինել։ Հայտնում է Ermenihaber.am-ը։

Երկրաշարժի առաջին օրերին թուրքական մեդիադաշտում մեծ շրջանառություն էր գտել այն փաստը, որ թուրքական իշխանությունները  որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար քիչ քանակությամբ փրկարարներ են ուղղարկում: Ավելին, Թուրքական «T24» լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ աղետի հետևանքով տուժածների բարեկամները նշում են, որ  Թուրքիայի որոշ շրջաններում, մասնավորապես Հաթայ նահանգում, արդեն մի քանի օր է ինչ իրենց հարազատների դիերը փողոցում են. «Դիերը նույնիսկ չեն գալիս տանելու, ստիպված մնում ենք դրանց կողքին, մինչև որ պատասխանտուներից մեկը հայտնվի: Իմ զարմիկի դին արդեն մի քանի օր է ինչ փողոցի մայթերին է, ես ինքս եմ այն ծածկել»,- ասել է Հաթայի բնակիչներից մեկը:

Այս ու նմանատիպ այլ իշխանական գործողություններ արժանանում են նաև ընդդիմադիր գործիչների քննադատությանը: Զորօրինակ Թուրքիայում ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն աղետի գոտում տարվող աշխատանքները անարդյունավետ է որակել, քանի որ դրանք անկազմակերպ են և իրականացվում են առանց իշխանության համապատասխան հրահանգի:

Այսպիսով կարող ենք համարել, որ ոչ պաշտոնական ընտրարշավը սկսված է։ Չնայած երկրաշարժից հետո, մեծ թվով մարդիկ սկսել են չվստահել և առավել ևս չհավատալ Էրդողանի այն խոստմանը, թե  մոտակա երեք ամսվա ընթացքում երկրաշարժի արդյունքում իրենց տունը կորցրածների համար կկառուցվի 30.000 նոր շենք, Էրդողանը շարունակում  է այցելել աղետի գոտիներ, տեղահանված մարդկանց և բազմաթիվ խոստումներ տալ՝ երկրաշարժն ու ավերածությունը կապելով ճակատագրի հետ։

Չհայտարարված ընտրապայքարում ակնհայտ է, որ ներկայիս Թուրքիայի նախագահը դիմելու ամեն հնարավոր քայլի իշխանությունը վերջին անգամ իր ձեռքում պահելու համար, նույնքան պարզ է նաև այն, որ Թուրքիայում առաջիկա ընդրություններում նրան դժվար ուղի է սպասվում։

Սակայն, երկրաշարժից հետո ի հայտ եկած «աղետի դիվանագիտությունը» իշխանականների կողմից, մասնավորապես Էրդողանի, կարող են օգտագործվել հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավվման համար, որն էլ իր հերթին կարող է ընտրազանգաված ապահովել։

Հայաստանի և Թուրքիայի միջև «աղետի դիվանագիտության» սկիզբ հանդիսացավ երկրաշարժին հաջորդող օրերին Թուրքիային հղված ցավակցական նոտաները, գրառումները (երկրաշարժի հաջորդ օրը) և իհարկե հեռախոսազանգը՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

Այսպիսով նաև ՀՀ-ն Թուրքիային օգնելու պատրաստակամություն էր հայտնել: Մասնավորապես Թուրքիա ուղարկվեց 27 հոգուց բաղկացած որոնաղափրկարարական ջոկատ, ապա նաև փետրվարի 11-ին «Մարգարա» կամրջով (Հայաստանը Թուրքիայի հետ կապող կամուրջ), որը շուրջ 30 տարի է ինչ փակ էր, սկզբում 5, ապա ևս 2 բեռանատար հումանիտար օգնությամբ (սննունդ, ջուր և առաջին անհրաժեշության պարագաներ, ընդհանուր 140 տոննա):

Այս դեպքերին հաջորդեցին Թուրքական որոշ գործիչների քննադատական մոտեցումները, սակայն պետական մակարդակով հրապարակային շնորհակալության խոսքեր ուղղվեցին ՀՀ-ին ցուցաբերած աջակցության համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ