Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար․ ԱՄՆ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

9259cd36_607e_4686_9b06_955f2e9d6e55_w1023_r1_s.thumb_

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ի պատասխան «Լուրերի» հարցմանը ներկայացրել է իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ:

«Արդարադատության միջազգային դատարանի որոշումը վերահաստատեց միջազգային հանրության ընդհանուր դիրքորոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար։

Պետքարտուղար Բլինքենն այս մասին ուղղակիորեն փաստել էր  նախագահ Ալիևի հետ  փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ»,-դեսպանատունը պատասխանել է հարցմանը։

--00—ՅՄ