Ժնևում Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

photo_2023-02-27_14-50-50

Ժնևում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի հետ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ հերթական նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

--00—ՅՄ