Ընդդիմությունը միացել է Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու միջնորդությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Seda-Safaryan

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պաշտոնապես հայտարարեց, որ միանում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մեր միջնորդությանը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Հիշեցնեմ, որ միանալու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը:

Նշված երկու խմբակցությունները միասին անհրաժեշտ նախագիծը կդնեն շրջանառության մեջ:

Մնաց լսենք ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումն այս հարցով»,- սոցցանցի իր էջում գրել է Արսեն Բաբայանը:

--00—ՅՄ