ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Փետրվարի 22-ին Շիրակի մարզի պարեկները Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում ծառայություն իրականացնելիս լսել են կրակոցի ձայն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Տարածքում կատարած շրջայցի արդյունքում ձերբակալել ու ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել Գյումրիի 61-ամյա բնակչին:
Նրա մոտ գործարանային համարներով հրազեն կար՝ լիցքավորված 4 փամփուշտով:
Տղամարդու հայտնածով՝ կրակոցն արձակել էր թափառող շներին վախեցնելու համար։
Հրազենի օրինականությունը ստուգվում է։
Դեպքի հանգամանքները պարզվում են Շիրակի մարզային քննչական վարչությունում։
--00—ՅՄ